Տիգրան Սահակյանն ինքն իր ձեռքով իրեն է մակագրել Սիսիանի քաղաքապետի պաշտպանների բողոքը

Տիգրան Սահակյանն ինքն իր ձեռքով իրեն է մակագրել Սիսիանի քաղաքապետի պաշտպանների բողոքը

Մեր տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի նորընտիր նախագահ Տիգրան Սահակյանն ինքն իր ձեռքով իրեն է մակագրել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի պաշտպանների բերած Վերաքննիչ բողոքը․ նրանք բողոքարկել են առաջին ատյանի որոշումը, որով խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Նշենք, որ հուլիսի կեսերին Արթուր Սարգսյանը կալանավորվեց։ Նրա պաշտպան Էմին Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որոշումն ապօրինի է, քանի որ իրենք շատ ծանրակռիշ փաստական հանգամանքներ էին ներկայացրել, որով բացառվում էր իրենց  պաշտպանյալի կալանավորումը։ 

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով: