Այսօր բանակցության են ուղարկել մի մարդու, ում բանակցությունների վերջնակետը եղել է այն, որ 6 նոր գերի ենք ունեցել․ Բորիս Ավագյան

Այսօր բանակցության են ուղարկել մի մարդու, ում բանակցությունների վերջնակետը եղել է այն, որ 6 նոր գերի ենք ունեցել․ Բորիս Ավագյան

Այսօր հայկական կողմից բանակցությունների են ուղարկել Արշակ Կարապետյանին, իսկ մենք բոլորս շատ լավ գիտենք, թե Կարապետյանը ոնց է հայտնվել իր պաշտոնում։ Գիտենք, թե նա ոնց է դառել ԳՇ պետի առաջին տեղակալ։ Այս մասին քիչ առաջ ՌԴ դեսպանատան մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բորիս Ավագյանը։

«Ռուսաստան են ուղարկում բանակցելու մի մարդու, ում հանդեպ այնտեղ շատ բացասական վերաբերմունք կա։ Իսկ նա հիմա պետք է այնտեղ բանակցի մեր երեխաների վերադարձի հարցու՞մ, հա՞։ Այո, ես ունեմ իմ թեկնածուն, ես կարծում եմ, որ այսօրվա բանակցային հանդիպմանը մեր կողմից պետք է ուղարկեին գեներալ Մարտիկյանին։ Ես ուղղակի համոզված եմ, որ նա շատ ավելի լավ կբանակցեր, քան Արշակ Կարապետյանը։ Կարապետյանը երկու շաբաթ գնում է սահմանագիծ բանակցում է, իսկ մենք հետո տեսնում ենք, որ իր բանակցությունների վերջնակետը եղավ էն, որ մենք նոր 6 ռազմագերի ունեցանք։ Ուրեմն փաստ է, չէ, թե ինչու չպետք էր էդ մարդուն ուղարկել ։ Իհարկե, պետք է ուղարկեին Մարտիկյանին ու նաև ԱԱԾ տնօրեն պրն Աբազյանին»,- ասաց Բորիս Ավագյանը։