Մարիուպոլից և Խարկովից հայ ընտանիքների է հաջողվել դուրս գալ

Մարիուպոլից և Խարկովից հայ ընտանիքների է հաջողվել դուրս գալ

«Երեկ մեր տվյալներով Մարիուպոլից դուրս են եկել յոթ հայ ընտանիք, Իսկ Խարկովից՝ չորս։ Երրորդ օրն է ծանր վիճակ է Չերնիկով քաղաքում։ Այնտես չկա լույս, ջեռուցում, ջուր, դուրս գալն էլ օկուպացված Չերնիկովից շատ վտանգավոր է»,- այսօր մեզ հետ զրույցում ասաց հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկիտչյանը։

Դավիթ Մկրտչանի խոսքով, Ուկրաինայում վիճակը մնում է ծանր պատերազմական։ Ակտիվ ռմբակոծվում է Կիևը, գիշեր-ցերեկ հրետակոծության տակ են Խարկովը, Մարիուպոլը, որտեղ մինչ օրս չկա լույս, գազ, ջուր։

«Ուկրաինայի հայերի միությունը շարունակում է բաժանել հումանիտար օգնություն ամբողջ Ուկրաինայի տարածքով։ Բաժանվում են սննդամթերք, դեղորայք, հիգիենիկ պարագաներ։ Ուկրաինայի երիտասարդական կամավորական ջոկատները 24 ժամ աշխատում են, և օգնությունները հասցնում են կարիքավորներին։ Դիմանում ենք»,- ասաց Դավիթ Մկրտչյանը։