Զյուգանովի թոռնիկից մինչև Սոբյանին․ Մոսկվայի քաղաքապետի թեկնածուները (լուսանկար)

Զյուգանովի թոռնիկից մինչև Սոբյանին․ Մոսկվայի քաղաքապետի թեկնածուները (լուսանկար)

Գրել ենք, որ ՌԴ մայրաքաղաքում այս շաբաթ (սեպտեմբերի 8-10-ը) կանցկացվեն քաղաքապետի ուղիղ ընտրություններ։
Ըստ երկրի ԿԸՀ-ի, Մոսկվայի քաղաքապետի թեկնածուները 5-ն են, որոնց թվում՝ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից, Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ԼԴԿ-ից՝ Բորիս Չերնիշովը, Կոմունիստական կուսակցությունից՝ Լեոնիդ Զյուգանովը (կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովի ավագ թոռնիկն է-խմբ․), «Նոր Մարդիկ»  կուսակցությունից՝ Վլադիսլավ Դավանկովը, «Արդար Ռուսաստան»-ից՝ Դմիտրի Գուսևը։ 

Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններն անցկացվում են 5 տարին մեկ՝ քվեարկության միասնական օրը: Մոսկվացիներին հնարավորություն է տրված իրենց քվեարկությունը կատարել ընտրատեղամասերում, ինչպես նաև առցանց՝ mos.ru կայքում։

Միաժամանակ, ՌԴ մայրաքաղաքում տեղի կունենան ТиНАО-ի (Մոսկվայի երկու նոր շրջանների՝ Տրոիցկի և Նովոմոսկովսկի վարչական շրջանների անվանումների միավորումն է) 13 քաղաքային պատգամավորների ընտրություններ։ Այս 13 մունիցիպալիտետների ընտրողները կստանան երկու քվեաթերթիկ՝ մեկը Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում քվեարկության համար, մյուսը՝ քաղաքային ընտրությունների համար։