Մտածում եք՝ պատերազմը քանի դռան զանգը չի տվել, ուրեմն ներս չի՞ գալու

Մտածում եք՝ պատերազմը քանի դռան զանգը չի տվել, ուրեմն ներս չի՞ գալու

Հայաստանի անվտանգային, քաղաքագիտական, միջազգային հարաբերությունների, ռազմական ոլորտի ողջ ադեկվատ ու իրատես էքսպերտային հանրույթը, գումարած ընդդիմադիր քաղաքական դաշտը խոսում և նկարագրում է այն հանգամանքը, որ Արցախի և Հայաստանի անվտանգային իրավիճակը պատային է, հասցված է ծայրաստիճան խոցելի վիճակի: Դիվանագիտական ջանքերն անվտանգային միջավայրի ապահովման ուղղությամբ ծայրաստիճան անգրագետ են և զուտ ֆորմալ,  եթե չասենք ավանտյուրիստական և  այս իրավիճակում նոր հարձակումներն ու էսկալացիան բացառապես ժամանակի հարց է: 

Գումարած դրան կառավարությունն ու  նրա ղեկավարը յուրաքանչյուր կառավարության նիստի բացման խոսքում կամ մամուլի հետ շփումներում խոսում է հիմնականում պատերազմի բարձր հավանականության մասին: Ավելին, Արցախում սպասվող ցեղասպանության մասին է խոսում և ի ցույց դնում սեփական իշխանության տոտալ անկարողությունն ու ստեղծված իրավիճակի համար թե՛ ներքին, և թե՛ արտաքին մեղսագրումներ անում՝ մնալով տխմարագույն խաղաղասիրական և անունակ թեզերի հույսին, հավատարիմ մնալով հանձման պլանի սցենարային դետալներին և արարների հաջորդականությանը: 

P.S. Պատերազմը ձեր դռան հետևը կանգնած ա, մտածում եք, քանի դռան զանգը չի տվել ուրեմն ներս չի՞ գալու: Անձամբ են բերել հասցրել պատերազմը ձեր տան դռան մոտ, հեսա կակաչները կտնկեն, կուկուռուզներն ու պեռաշկիները կուտեն, աղբը կհավաքեն, որ զանգն էլ անձամբ տան:

Վլադիմիր Մարտիրոսյան