Աստղագուշակ նոյեմբերի 29-ի համար

Աստղագուշակ նոյեմբերի 29-ի համար

Խոյ․ Այսօր չի կարելի շտապողականություն ցուցաբերել ոչ մի հարցում։ Որեւէ մեկին օգնություն մի խոստացեք, քանի դեռ օրվա ընթացքում առաջացած խնդիրները չեք կարգավորել։ Աշխատեք չեզոքություն պահպանել, ակամա կոնֆլիկտի մեջ չներքաշվելու համար։

Ցուլ․ Այսօր հնարավոր է պատասխանատու հանձնարարություն ստանաք։ Օրը բարեհաջող կլինի թիմային աշխատանքում ներգրավվածների համար։ Թիմի հետ միասնաբար գործադրած ջանքերը շատ ավելի լավ արդյունքների կբերեն, քան միայնակ կատարած աշխատանքը։ Հնարավոր է համատեղ աշխատանքը բացահայտնի նաեւ ապագայի լավ ընկերոջը։

Երկվորյակ․ Այսօր դուք շատ բան կունենաք անելու։ Հատկապես նախկինում տարբեր առիթներով հետաձգած գործերն այսօր ստիպված կլինեք հասցնելու ավարտին։ Նոր ռոմանտիկ հրապուրանքների համար օրը բավական հարմար է ու խոստումնալից։ Եթե ցանկանում եք անձնական կյանքը դեպի լավը փոփոխել, ապա այսօր ձեզ լավ հնարավորություն կտրվի, մի հապաղեք։

Խեցգետին․ Այսօր հնարավոր է օրը նշանավորվի հին ծանոթի հետ հարաբերությունների խզմամբ։ Փորձեք չվիճել հին ընկերների համար։ Նման կորուստները կարող են լինել անդառնալի։

Առյուծ․ Ինչ որ հաճելի բան արեք ինքներդ ձեզ համար։ Արդեն ժամանակն է թուլանալու եւ սեփական անձի հանդեպ խնամք տանելու։ Կարող եք կարճատեւ արձակուրդ վերցնել, սիրելիի հետ առանձնանալու համար։ Օրը մնացած առումներով կընթանա իր հունով, առանց ինչ որ կտրուկ շրջադարձերի։

Կույս․ Հնարավոր է պաշտոնի փոփոխություն կամ նոր պարտականությունների հանձնում լինի ձեզ։ Ի դեպ, այսօր հնարավոր է նաեւ ծառայողական սիրավեպի սկիզբ դրվի։ Ֆինանսական վիճակը կայուն է, ինչից դուք հատկապես գոհ եք։

Կշեռք․ Այսօր այն օրն է, երբ նշանի ներկայացուցիչները սիրային հարցերում պետք է թայմ-աուտ վերցնեն։ Վերջին շրջանում ձեր անձնական կյանքում շատ իրադարձություններ են եղել, եւ հիմա ժամանակն է ընդմիջում վերցնելու եւ դրանց շուրջ մտորելու, վերլուծելու եւ եզրակացություններ անելու։

Կարիճ․ Այսօր որքան հնարավոր է փորձեք ֆիզիկապես ծանրաբեռնել ձեզ։ Այդ կերպ կազատվեք ավելորդ վատ էներգիայից։ Խուսափեք ցանկացած բախումից, հարաբերություններ պարզելուց։ Երեկոն տրամադրեք առանձնության մեջ հանգստանալուն։

Աղեղնավոր․ Հարաբերությունները ամրապնդելու կարիք ունեն։ Այսօր կարող եք մտածել այս ուղղությամբ եւ կոնկրետ պլաններ մշակել։ Եթե զգում եք կայունություն եւ անձնական կյանքն արդեն հանգիստ ընթանում է իր հունով, ապա պարզապես փորձեք հանգստանալ ու թուլացնել կենսառիթմը։

Այծեղջյուր․ Այսօր չի կարելի սեփական կարողություններից վեր պարտականություններ ստանձնել, այլապես արդեն օրվա վերջին ուժասպառ կլինեք, ինչը կբերի նաեւ էմոցիոնալ անկման, եւ կազդի սիրելիի հետ հարաբերությունների վրա։ Ուշադիր եղեք հատկապես ֆինանսական հարցերում։

Ջրհոս․ Չի բացառվում, որ այսօր մրցակիցները փորձեն որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի ստիպեն նահանջել նվաճած դիրքերից։ Եղեք համառ ու վճռական։ Այս կերպ կկարողանաք հաղթել բոլոր դժվարությունները։

Ձկներ․ Այսօր հնարավոր է օգնություն ստանաք այնտեղից, որտեղից չեք սպասել երբեւէ։ Անակնկալ կերպով շատ արժեքավոր ինֆորմացիա կստանաք, որը ձեզ պետք կգա այն գործում, որով զբաղվում եք այժմ։