«Հրապարակ». ԼՀԿ քառամյակը՝ «մենք՝ մերոնցով»

«Հրապարակ». ԼՀԿ քառամյակը՝ «մենք՝ մերոնցով»

Այսօր «Լուսավոր Հայաստանը» կնշի իր հիմնադրման քառամյակը։ Միջոցառումը նախատեսված է «Արմենիա Մարիոթ»-ում, ժամը 13։00-ին։ Մենք տեղեկացանք, որ քաղաքական ուժեր հրավիրված չեն, ծնունդը նշում են «մենք մերոնցով»՝ կուսակցականներ, համակիրներ, աջակիցներ, հրավիրված են նաեւ լրատվամիջոցների ղեկավարները։

Միջոցառման առաջին հատվածում կլինեն քաղաքական ելույթներ, հուշեր, շնորհավորանքի խոսքեր, կուսակցության 4-ամյա պատմության մասին կարճ ֆիլմ կցուցադրվի, իսկ երկրորդ մասում կլինի ընդունելություն՝ ֆուրշեթի եւ գինու «ուղեկցությամբ»։