Սպերցյանի հանդեպ ուշադիր են

Սպերցյանի հանդեպ ուշադիր են

Մոսկվայի «ՑՍԿԱ»-ի եւ «Սպարտակի» նախկին հարձակվող Վալերի Մասալիտինը ռուսական «Գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Յուվենտուս»։ Մյուս կողմից, ռուսական ակումբը ցանկանում է հայազգի կիսապաշտպանին պահել իր կազմում, որպեսզի հաղթի Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում։ Ռուս նախկին մարզիկը հայտարարել է, որ Ռուսաստանի ընթացիկ տարվա ֆուտբոլի առաջնությունը շատ հետաքրքիր ու ինտրիգային է լինելու։ Նա նաեւ ասել է, որ եթե արժանավայել առաջարկ հնչի եվրոպական ակումբի կողմից, ապա Գալիցկին Սպերցյանին բաց կթողնի։ Մասալիտինը նկատել է, որ Սպերցյանի հանդեպ «Յուվենտուսում» կա մեծ ուշադրություն եւ ամենայն հավանականությամբ նրան արդեն տեսնում են իրենց թիմում։