«Սասնա ծռերի» պաշտպանը միջնորդեց ՔՕ մեկ հոդված ուղարկել ՍԴ

«Սասնա ծռերի» պաշտպանը միջնորդեց ՔՕ մեկ հոդված ուղարկել ՍԴ

«Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով դատաքննության փուլը մոտենում է ավարտին:

Այսօրվա դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը ասաց, որ նախկինում ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նախկին պաշտպան Հայկ Ալումյանը դատարան էր դիմել միջնորդությամբ, որպեսզի քրեական օրենսգրքի ութերորդ հոդվածը (արարքի հանցավորությունը բացառող հանգամանքը) ուղարկվի ՍԴ դրա որոշակիության հարցը ճշտելու համար: 

Բարսեղյանը պնդեց միջնորդությունը։ Նրա ներկայիս պաշտպան Տիգրան Եգորյանն էլ ասաց, որ ինքը ևս նման միջնորդություն է պատրաստվում ներկայացնել և գտնում է, որ այն պետք է քննության առարկա դառնա: 

Դատախազ Պետրոս Պետրոսյանը ասաց, որ միջնորդությունը որևէ կերպ հիմնավորված չէ, անհիմն է և ենթակա է մերժման: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: