Sputnik V-ն գրանցված չէ, բայց թույլտվություն կա. նախարար (տեսանյութ)

Sputnik V-ն գրանցված չէ, բայց թույլտվություն կա. նախարար  (տեսանյութ)

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ռուսական Sputnik V պատվաստանյութը գրանցվա՞ծ է Հայաստանում, թե՞ ոչ: Նրան հիշեցրինք, որ երեկ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը ՌԴ նախագահը հետաքրքրվել է` Sputnik V-ն գրանցվա՞ծ է Հայաստանում, ինչին Փաշինյանը դրական պատասխան է տվել:

Ավանեսյանն այսօր ասաց, որ գրանցված չէ, բայց օգտագործման թույլտվություն կա, իսկ գրանցման գործընթաց, որպես այդպիսին, այս պահին չի իրականացվում:

Նա նաև նշեց, որ երեկ գիշերը Sputnik V-ի առաջին խմբաքանակն է եկել Հայաստան՝ 15 հազար դեղաչափ, և շուտով կմաքսազերծեն այն:

Մանրամասները՝ տեսանյութում