Ինքը իրեն քննում ու բաց է թողնում 

Ինքը իրեն քննում ու բաց է թողնում 

Հինգ տարի է անընդհատ լսում ենք , որ մի անձի ցուցմունքով մարդ է ձերբակալվում։ Թե այդ գործը ոնց է կազմակերպում իշխանությունը, բոլորիս էլ լավ հայտնի է, սուտ մուկ ու կատու չխաղանք։ Մարդու վրա գործ են կարում ու այնքան անշնորհք ձևով են կարում, որ երբեմն դատական պրոցեսին մասնակցում ես ու իրենց փոխարեն ամաչում։ Շերեփն իրենց ձեռքն է՝ ում ուզում ձերբակալում են։ Ու հիմնականում մի մարդու տված ցուցմունքով։ են ձերբակալում։ 

ՀՀ քաղաքացին պարտավոր չէ քրեական օրենքներն իմանա, բայց ջոկում է, որ սուտ ցուցմունք է, որովհետև ցուցմունք տալու համար էլ են ժամանակը ափսոսում ու հիմնավորված չեն ներկայացնում։ Էնքան որ ստալինյան ժամանակների նման ,,մեկին շառով տան,, , իրենց հասանելիքն առնեն ու գնան։ 

Ոչ մեկը ապահովագրված չի, թե իր տուն ոստիկան չի մտնելու ու ասի՝ քեզ վրա ցուցմունք են տվել, որ կաշառակեր ես, գող ես, 20 տարի առաջ կնոջդ փախցրել կամ 15 տարի առաջ մեկի թանին թթու ես ասել։ Մի մարդու ցուցմունքով՝ գալիս բռնում ու ձերբակալում են։ 

Հիմա ուզում եմ հասկանալ, որ մի մարդու ցուցմունքով մարդ են ձերբակալում, բա մի ամբողջ ժողովուրդ կոկորդ է պատռում, որ Նիկոլը մեր հողերը ծախում է, որ իր մեղքով տասնյակ հազարավոր զոհեր ու հաշմանդամներ ունեցանք, ինչու՞ չեք բռնում Նիկոլին։ Ի դեպ այդ մասին ինքնախոստովանություն էլ եղավ։ Արցախի հանձնումն ու Հայաստանի հարյուրավոր մարտական դիրքերի հանձնումն էլ իրեն  «փեշքեշ»։ Մի մարդ չի ասում, երկուսը չի, հազարը չի, տասնյակ հազարը չի, մի ամբողջ ժողովուրդ առավոտից իրիկուն գոռում է գիտեք ինչ որակավորումով։ Մարդ կա՞ «իրենցից բացի», որ Նիկոլի դեմ բաց ցուցմունք չի տվել։ Ստացվում է, որ մի մարդու տված ցուցմունքով գործ են կարում, ձերբակալում, բայց տասնյակ հազարավորների ասածը բանի տեղ չեն դնու՞մ։ Այսքան պարզ վերլուծում եմ,որ հանկարծ չասեք Հայաստանում դատարան կա, օրենք կա, պետական կառույց կա։ Էդ բոլորը ներկայացնում է Նիկոլը։ Ինքը իրեն քննում ու բաց է թողնում։ Ինքը արդար է, որովհետև ինքն այդպես է կարծում։