Ովքեր են Հայաստանի ներկայացուցիչները ՖԻԴԵ-ի նոր աղյուսակում

Ովքեր են Հայաստանի ներկայացուցիչները ՖԻԴԵ-ի նոր աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը: Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ։ 

Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 54-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 63-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 93-րդ:

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը 51-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 73-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 82-րդ, Մարիամ Մկրտչյան` 95-րդ: 

Գրոսմայստեր,  ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանն  դասակարգման աղյուսակում 22-րդն է: