Ես չեմ պատրաստվում դավաճան ղեկավարի երեսից ծնկել ադրբեջանցու առաջ

Ես չեմ պատրաստվում դավաճան ղեկավարի երեսից ծնկել ադրբեջանցու առաջ

Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևի բոլորն էլ տեսել են, թե ինչպես է Ալիևը ծաղրուծանակի ենթարկում Նիկոլին: Ասեմ իմանաք, որ այդ ծաղրուծանակի ենթարկվում է 10 մլն հայ, քանի որ բոլոր հայերիս ներկայացուցիչը այսօր հենց Նիկոլն է: Մեր ազգի կողմից բանակցողի փոփոխությունն արդեն արժանապատվության հարց է: 
Ես չեմ պատրաստվում դավաճան ղեկավարի երեսից ծնկել ադրբեջանցու առաջ: Ինքը ծնկել է, ես չեմ ծնկում: 
Իսկ ով այսօր գիտակցելով կամ առանց գիտակցելու պաշտպանում է Ալիևի դեմ չոքած Նիկոլին, թող իրենց ընտանիքներով գնան, բռնեն Նիկոլի ձեռքը ու միասին չոքեն ինչքան ուզում են ( դրանք չոքած ծնվել են ), միայն իմ երկրից, ինձնից ու իմ շրջապատից հեռու»: