Նիկոլյանի քայլից հետո միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել

Նիկոլյանի քայլից հետո միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել

Երևանում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը Ադրբեջանի դրոշը վառել ու դուրս էր հանել դահլիճից։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել էին, երբ դահլիճ էին բերել Ադրբեջանի դրոշը։ Հայ երկրպագուները սուլել էին նաեւ Թուրքիային։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) այսուհետ կարգելի կազմակերպության հովանու ներքո հանդես եկող մարզիկներին մրցանակաբաշխության արարողությանը դուրս գալ իրենց պետությունների դրոշներով։ Որոշումը պայմանավորված է հենց Երևանում տեղի ունեցած վերոնշյալ դեպքի հետ։