Կառավարության շենքը List. am-նա՞, որ տուն ես ծախում․․․

Կառավարության շենքը List. am-նա՞, որ տուն ես ծախում․․․

Փաշինյանի ասուլիսի ժամանակ  միայն մի հարցի շուրջ ուշադրությունս կենտրոնացավ։ Դա վաճառքի թեման էր։ Արցախի, Հայրենիքի, բանակցությունների, դիվանագիտության հետ կապված հարցերի  ծովում նա անփորձ լողորդ է։ Պարզապես անկանոն շարժումներ է անում, որ մնա ջրի երեսին։  Անգամ մարդու հավատ չի գալիս, երբ նա խոսում է դիվանագիտությունից, Արցախից, Բրյուսելից, Ռուսաստանից։  

Մոռանում ես, թե ինքը ով է և ի՞նչ գործ ունի դրանց հետ։  Բայց, այ, երբ լրագրողը հարցրեց Պապիկյանի «քրտինքով գնած տան մասին», նա իրեն զգաց ինչպես ձուկը ջրում, չէ՞ որ հարյուրավոր գյուղեր, քաղաքներ, եկեղեցիներ, ազգային արժեքներ է «հորով, մորով արել»։ Իր համար ինչ որ 400 հազար դոլարանոց տունը թեմա չէ․․․ Վաճառքի, հանձնման թեմաներում  ինքը իրեն զգում է այնպես, ինչպես ձուկը ջրում։ Ու հենց այդ թեմայի մասին կառավարության շենքից հայտարարություն արեց․

«Ես 1 տարի է՝ ուզում եմ կինոհայրենիքի տունս վաճառել, որ ես էլ բնակարան ձեռք բերեմ, բայց չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել։ Հույսս դրել եմ Աշոտի վրա, ինքն էլ չի կարողանում վաճառի»: Սարոյանը կենդանի լիներ, կասեր՝ արա, կառավարության շենքը List. am- նա՞, որ տուն ես ծախում։

Գյուղեր, քաղաքները տալու մեջ քեզ հավասարը կա՞։ Ախր քո էդ շնորհքդ մարդիկ տեսել, ճաշակել են, ո՞նց ես քեզ դնում այն մարդու տեղը, որը չի կարողանում մի տուն վաճառել։ կամ գուցե «բիրիքով» վաճառելուն ես սովոր։