Ադրբեջանի գործողությունները հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են․ Փաշինյան

Ադրբեջանի գործողությունները հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են․ Փաշինյան

Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: Դրա պատճառն այն է, որ, չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի ու դրա սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հանրությունը պետք է իրավիճակին հստակ ու հասցեական գնահատական տա ու դա հատկապես այն պարագայում, որ Ադրբեջանի ներկայիս գործողությունները Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի մուտքի ապահովումն անհրաժեշտ է: Չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը»,- ասել է Փաշինյանը։