Հրաշքով է խուսափել գնացքի հետ բախումից

Հրաշքով է խուսափել գնացքի հետ բախումից

Միացյալ Նահանգներում ոստիկանական մեքենան հրաշքով է խուսաթել գնացքի հետ բախումից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Իլինոյս նահանգում։ Ըստ հրապարակման, երբ ոստիկանության սպա Պիտեր Ստանգլվիչը Մոկեն քաղաքից իր ծառայողական մեքենայով մոտեցել է երկաթգծին, որեւէ ազդանշան չի հնչել, որ գնացք է անցնելու եւ պետք է կանգ առնի։