Սուրեն Պետրոսյանին չեն տրամադրել ձերբակալման փաստաթղթերի պատճենները

Սուրեն Պետրոսյանին չեն տրամադրել ձերբակալման փաստաթղթերի պատճենները

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանին ՁՊՎ-ում այցելած պատգամավորներից տեղակացա, որ ո՛չ ձերբակալումն իրականացրած մարմինը՝ ոստիկանությունը, ո՛չ էլ որոշումը կայացրած քննիչը նրան չեն տրամադրել ձերբակալման վերաբերյալ փաստաթղթերի՝ արձանագրության ու որոշման պատճենները, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ դրանք ձերբակալվածին հանձնելը պարտադիր է։
Առերևույթ առկա են նաև այլ դատավարական խախտումներ (փաստաբանի իրավունք, իր իրավունքների մասին ծանուցվելու իրավունք և այլն)»: