Երևանում երթ է մեկնարկել

 Երևանում երթ է մեկնարկել

Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը  այսօր՝ մայիսի 1-ին, երթ է իրականացնում։ Այսօր, հիշեցնենք, աշխատավորների միջազգային օրն է։ Երթը մեկնարկել է Իսահակյանի արձանի մոտից, շարժվել դեպի Աբովյան փողոցով՝ Ազնավուրի հրապարակ։

Երթի մասնակիցների պնդմամբ՝ նպատակն է հրապարակայնորեն ներկայացնել աշխատողների շահերը, բարձրաձայնել աշխատանքային հարաբերություններում առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանի աշխատավորներին ողջ աշխարհի աշխատավորների շարժման մասը դարձնել։