Ավստրալիայի հրդեհների ծուխը հասել է Բրազիլիա

Ավստրալիայի հրդեհների ծուխը հասել է Բրազիլիա

Ինչպես փոխանցում է MetSul բրազիլական մասնավոր օդերևութաբանական ընկերությունը, Ավստրալիայում անտառային հրդեհների ծուխը, Խաղաղ օվկիանոսն ու հարավամերիկյան աշխարհամասն անցնելով, հասել է հարավային Բրազիլիա։

«Ավստրալիայում հրդեհների ծուխը, որը հայտնվել է մթնոլորտում, այսօր առավոտյան Լիվրամենտոյի (Բրազիլիայի հարավում Ռիու Գրանդի դու Սուլ նահանգ) երկինքը դարձրել է մոխրագույն, չնայած երկնքում ամպեր չկան»,- Twitter-ում հայտնել է MetSul-ը:

Հիշեցնենք, որ ավելի ավելի վաղ հաղորդվել էր, թե  Ավստրալիայում հրդեհների ծուխը հասել է Չիլի եւ Արգենտինա: