Հայկ Մարությանը չեղարկեց սեփական որոշումը

Հայկ Մարությանը չեղարկեց սեփական որոշումը
Մենք [գրել էինք](https://www.hraparak.am/posts/5bd03c79850341069f3ee815/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%BE%D6%80%D5%A4%D5%B8%D5%BE%D5%A5%D6%81%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%AC%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD-%D5%A4%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D6%84%D5%AB%D5%B6-%D5%B6%D6%80%D5%A1%D5%B6%D6%84-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%A3%D6%80%D5%A5%D5%AC), որ Երեւանի քաղաքապետարանի «Լույս» դաշինքը դիմում էր ներկայացրել քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով, որ հոկտեմբերի 27-ին նշանակված նիստի օրը փոխվի, քանի որ այդ օրը սգո օր է եւ լրանում է 1999 թվականի հեկտեմբերի 27-ի ահաբեկչության 19-րդ տարելիցը։



Քիչ առաջ Հայկ Մարությանը չեղարկել է իր որոշումը։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 3328-Ա որոշմամբ.



1.Ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ գումարելու մասին» N 3324-Ա որոշումը»: