Դաշնակցությունը չի միացել արտահերթի ստորագրահավաքին (տեսանյութ)

Դաշնակցությունը չի միացել արտահերթի ստորագրահավաքին (տեսանյութ)
ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ստորագրահավաք է սկսել՝ դարձյալ արտահերթ նիստ գումարելու համար: Նպատակը երեկ տապալված ընտրական օրենսգրքի նախագծի փաթեթը երկրորդ անգամ քննարկելն ու ընդունելն է: Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն կա նվազագույնը 27 ստորագրություն, որ օրենքի ուժով արտահերթ գումարվի, բայց էլի ցանկացողներ կան, որ ստորագրեն, այդ թվում՝ ՀՀԿ-ից:



Ամենատարօրինակը դաշնակցական պահվածքն է: Նրանք դարձյալ երկակի ստանդարտների մեջ են: Զոհրաբյանն ասաց, որ ՀՅԴ-ից ասել են՝ իրենք չեն խոչընդոտի նախագծի ընդունմանը, կողմ կքվեարկեն, բայց ստորագրահավաքին չեն միանա, քանզի չեն ուզում դառնալ համահեղինակ: Մանրամասն՝ տեսանյութում:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**