Ռուսաստանի Կենտրոնական բանկը երկու առեւտրային բանկի զրկել է լիցենզիայից

Ռուսաստանի Կենտրոնական բանկը երկու առեւտրային բանկի զրկել է լիցենզիայից
Ռուսաստանի Կենտրոնական բանկը գործունեության լիցենզիայից զրկել է երկու առեւտրային բանկի՝ «Գրանդ Ինվեստ բանկին» եւ «Միխայլովսկի Պրոմժիլստրոյբանկին»։ Այս մասին տեղեկացնում է TACC լրատվական գործակալությունը։ Հաղորդման մեջ նշվում է, որ երկու առեւտրային դրամատներն էլ ինքնակամ լուծարման եւ գործունեությունը դադարեցնելու մասին որոշում են կայացրել եւ համապատասխան ընթացակարգով դիմել ԿԲ-ն խնդրելով հետ վերադարձնել լիցենզիաները։



Հաղորդման մեջ նաեւ նշվում է, որ երկու առեւտրային բանկերն էլ ունեն բավարար միջոցներ իրենց հաճախորդների առաջ ունեցած պարտավորուոյթյունները կատարելու համար։ Նշենք, որ ըստ վերլուծաբանների առաջիկայում Ռուսաստանում եւս 130-150 բանկ կդադարեցնի իր գործունեությունը։