Արդեն հայտնի է, թե արդյոք կամուսնանա Ջասթին Բիբերը

Արդեն հայտնի է, թե արդյոք կամուսնանա Ջասթին Բիբերը
Երգիչ Ջասթին Բիբերը եւ նրա հարսնացու Հեյլի Բոլդուինը կամուսնանան օրենքով եւ կկնքեն ամուսնական պայմանագիր։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Ըստ հրապարակման, ներկայումս Բիբերն ու Բոլդուինը բանակցում են եւ քննարկում ապագա պայմանագրի դրույթներն ամեն մեկն իր փաստաբանի հետ։ Հայտնի է, որ ի սկզբանե Բիբերը դեմ է եղել ամուսնական պայմանագրին, բացատրելով, որ եւ ինքը եւ Հեյլին աստվածավախ մարդիկ են, եւ պլանավորում են ապրել միասին ցմահ, սակայն իրավաբանները համոզել են նրան կնքել պայմանագիրը։ Բիբերի ունեցվածքը գնահատվում է 250 միլիոն դոլար, իսկ Հեյլին ընդամենը մի քանի միլիոն ունի։