Վրաստանի պառլամենտը կվերադառնա Թբիլիսի

Վրաստանի պառլամենտը կվերադառնա Թբիլիսի
Առաջիկայում Վրաստանի խորհրդարանի պատգամավորները կսկսեն պառլամենտական ռեգլամենտում փոփոխություններ կատարելու աշխատանքները, որով պառլամենտը Քութայիսիից հետ կվերադառնա Թբիլիսի։ Այս մասին հայտնում է [Imedi](https://sputnik-georgia.ru/trend/imedi_ge/)-ն։ Ներկայումս Վրաստանում երկու պառլամենտի շենք կա։ Թբիլիսիում միայն կոմիտեների լսումները, իսկ լիագումար նիստերը տեղի են ունենում Քութայիսիում։ Նոր փոփոխություններով արդեն պառլամենտի աշխատանքները կկենտրոնացվեն Թբիլիսիում, իսկ Քութայիսիի շենքը հնարավոր է տրամադրվի ՆԳՆ Ակադեմիային կամ անհետաձգելի օգնության 112 Ծառայությանը։ Նշենք, որ վրացական պառլամենտը սկսել է գործել Քութայիսիում 2012-ին, երբ Սահակաշվիլիի կողմնակիցները փոփոխություններ կատարեցին Վրաստանի Սահմանադրության մեջ։ Իշխանափոխությունից հետո սակայն պառլամենտի վերադարձը Թբիլիսի քննարկվել է բազմիցս եւ դարձել օրակարգային հարց։