Լևոն Մնացականյանը՝ Խաչատուրովի և նրա դեմ հարուցված քրգործի մասին (տեսանյութ)

Լևոն Մնացականյանը՝ Խաչատուրովի և նրա դեմ հարուցված քրգործի մասին (տեսանյութ)
ԼՂ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանից այսօր **Hraparak.am**-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարող է ասել ՀԱՊԿ գխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։ Մնացականյանը չցանկացավ որևէ գնահատական հնչեցնել՝ նշելով, որ իր իրավասության սահմաններում չէ այդ գործին գնահատական տալ։



Փոխարենը չզլացավ դրվատանքի խոսքեր հղել Խաչատուրովի հասցեին․ «Նա գեներալ է, ով ունի վեհ անցած ճանապարհ, ով էս տարիների ընթացքում իր փորձը, իր գիտելիքները փոխանցել է իր ենթականերին։ Էդ մասով ես կարող եմ ասել։ Ես բարձր եմ գնահատում նրա ամբողջ անցած ճանապարհը»,-ասաց պարոն Մնացականյանը։



ՊԲ հրամանատարին հիշեցրինք, որ ապրիլյան պատերազմի հարցում մեղադրում էին նաև Խաչատուրովին, որ վերջինս անուշադրության է մատնած եղել բանակը այդ օրերին, անգամ խաղատանն է եղել, Մնացականյանն ասաց, որ այդ ամենը բամբասանքի մակարդակով է։



Իսկ կայի՞ն սխալներ այդ օրերին բարձրագույն ղեկավարության կողմից, որոնց հետաևնքով էլ եղավ այդ պատերազմը, Մնացականյանը չցանկացավ գնահատական հնչեցնել իր վերադաս հրամանատարության հասցեին։



Մանրամասն ՝տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**