Մարիխուանան դարձել է նոր բիթքոյն

Մարիխուանան դարձել է նոր բիթքոյն
Այս չորեքշաբթին Հյուսիսային Ամերիկայի մարիխուանայի շուկան ապրեց իր ամենախելացնոր օրը։ Կանադական Tilray ընկերության բաժնետոմսերը, որը զբաղվում է կանեփի արտադրությամբ, օրվա վերջում աճեցին ամբողջ 50 տոկոսով, ընդ որում առավելագույնում գնաճը կազմեց մինչեւ 90 տոկոս։



Tilray-ը միակ ընկերությունը չէ, անշուշտ, շուկայում, որը նման սրընթաց աճ արձանագրեց։ Կանեփի ոլորտի կապիտալիզացիան առհասարակ սկսել է աճել, կազմելով 35 միլիարդ դոլար, թեեւ մարիխուանայի օգտագործումը համաշխարհային մակարդակով միայն 2022-ին կհասնի 32 միլիարդ դոլարի սանդղակին։ Վերլուծաբանները կարծում են, որ նման սրընթաց աճը ընդամենը փուչիկ է եւ համեմատում են բիթքոյնի շուկայի հետ, որը անցյալ տարի նման սրընթաց աճ ունեցավ։