Վաստակավոր իրավաբանին մեղադրում են սեքսուալ բռնությունների մեջ

Վաստակավոր իրավաբանին մեղադրում են սեքսուալ բռնությունների մեջ
Ինչպես հայտնում է MK.ru-ն, սեպտեմբերի 18-ին ՆԳՆ Մոսկվայի բաժանմունքներից մեկին է դիմել 37-ամյա մի կին, ով աշխատում է բանջարեղենի վաճառքով զբաղվող ընկերությունում որպես շուկայի զարգացման մենեջեր, եւ հայտարարություն է տվել, որ իր հանդեպ սեքսուալ բռնություն է գործադրել վաստակավոր իրավաբան, բարձր դատական ատյաններում ՌԴ կառավարության լիազոր ներկայացուցիչ Միխայիլ Բարշեւսկին։ Համաձայն հայտարարության, դեպքը տեղի է ունեցել 2011-ին, երբ կինը դեռ զբաղվել է ասիական հարդարման պարագաների վաճառքով եւ խնդիրներ է ունեցել իրավապահների հետ։ Կինը այդ ժամանակ օգնության խնդրանքով դիմել է Բարշեւսկուն։ Իրավաբանը իբրեւ թե հանդիպում է նշանակել Կրասնայա Պրեսնյա փողոցում գտնվող իր բնակարանում, պատճառաբանելով, որ չափազանց հայտնի է, որպեսզի երիտասարդ կանանց հետ հանրային վայրերում հանդիպի։ Հանդիպման ընթացքում էլ իրավաբանը ըստ հայտարարության, բռնաբարել է իրեն եւ այն տեսագրել հեռախոսով։ Ապա արդեն սեքսուալ կապի համար հաջորդ չորս ամիսներին իրավաբանը ստիպել է որպեսզի չորս անգամ հանդիպի իր հետ։ Հրապարակման մեջ նշվում է, որ հայտարարությունը կարող է լինել կեղծիք։ Կարճ ժամանակ անց պարբերականից այս հոդվածը հանցել է։



Նշենք, որ սեքսուալ բռնությունների թեման նաեւ Ռուսաստանում է բավական արդիական դարձել։ Այս տարվա սկզբին երեք լրագրողներ՝ Դարյա Ժուկը, Ֆարիդա Ռուստամովան եւ Եկատերինա Կոտրիկաձեն մեղադրել էին Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկուն՝ ոտնձգությունների մեջ։ Պետդումայի պատկան հանձնաժողովը հայտարարեց, որ Սլուցկու գործողություններում որեւէ անբարո բան չի նկատել։ Սլուցկին դա մեկնաբանեց որպես արշավ իր դեմ՝ քաղաքական նկատառումներից ելնելով։ Իրավաբանն ինքը մեկնաբանել է իր դեմ ներկայացված հայտարարությունը որպես հիմարություն եւ Վայնշտայնի սինդրոմ։