Սկրիպալների թունավորման մեջ կասկածվողները եղել են ձերբակալված

Սկրիպալների թունավորման մեջ կասկածվողները եղել են ձերբակալված
Միջազգային Bellingcat հետաքննող խումբը հայտարարել է, որ նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի թունավորման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը ավելի վաղ ձերբակալված են եղել Նիդերլանդներում։ Այս առնչությամբ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Bellingcat-ի հետաքննությունը մի շարք հարցեր է առաջացնում։ Զախարովան նաեւ գրել էր, որ թունավորման գործի քննությունն իրականացնող մարմինը որեւէ ապացույց չի ներկայացրել, կապված նշված երկու անձանց եւ Սկրիպալների գործի հետ ունեցած կապի հետ։



Նշենք, որ համաձայն նիդերլանդական կողմի փոխանցած տվյալների, նիդերլանդական դատախազությունը երկու ռուսաստանցիներին ձերբակալել է շվեյցարական Շպից քաղաքի լաբորատորիա գնալու ճանապարհին։ Այդ լաբորատորիան օգնում է հետաքննելու Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակումների դեպքերը։ Նրանց մոտ այդ ժամանակ հայտնաբերվել էին կոմպյուտերային կապի միջոցներ, որից հետո նրանք արտաքսվել են եւ քիչ հավանական է, որ Եվրոպա նորից շենգենյան վիզայով կարողանային մուտք գործել։