Բախումներ Կիեւում՝ Գերագույն Ռադայի շենքի դիմաց

Բախումներ Կիեւում՝ Գերագույն Ռադայի շենքի դիմաց
Բախումներ են տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում՝ Գերագույն Ռադայի շենքի դիմաց՝ ցուցարարների եւ իրավապահների միջեւ։ Այս մասին հայտնում է УНН-ը։ Նշենք, որ այսօր առավոտվանից մի քանի հարյուր մարդ է հավաքվել ուկրաինական պառլամենտի շենքի մոտ, որոնց մի մասը փորձել է անցնել արգելապատնեշները եւ մուտք գործել Ռադայի շենք, ինչն էլ հանգեցրել է բախումների։ Հայտնի է, որ ուժայիններից մեկը վիրավորվել է։ Պաշտոնական տեղեկատվություն կատարվածի հետ կապված դեռեւս չի հնչել։



Նշենք, որ ցուցարարները, որոնք ներկայացնում են տեղի ազգայնական խմբավորումներից մեկը, պահանջում են, որպեսզի պարզեցվի ուկրաինական քաղաքացիության շնորհումը այն օտարերկրացիների համար, ովքեր մասնակցել են Դոնբասի մարտական գործողություններին։