Պորոշենկոն խոստացել է լիկվիդացնել Ղրիմում կայանած ռուսական Սեւծովյան նավատորմը

Պորոշենկոն խոստացել է լիկվիդացնել Ղրիմում կայանած ռուսական Սեւծովյան նավատորմը
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խոստացել է ոչնչացնել Ղրիմի թերակղզում կայանած ռուսական Սեւծովյան նավատորմը։ Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադային հղած իր ամենամյա ուղերձում։ Ինչպես փոխանցում է «112 Украина»-ն, նախագահ Պորոշենկոն մասնավորապես ասել է, որ այն բանից հետո, երբ Ղրիմի թերակղզին կվերադարձվի Ուկրաինայի կազմ, ապա ռուսական նավատորմի հետքն իսկ չի լինի ռեգիոնում։



Պորոշենկոն նաեւ կրկին հանդես է եկել կոչով, հորդորելով հանել սահմանադրական այն դրույքը Ուկրաինայի մայր օրենքից, որով արտոնվում էր ռուսական Սեւծովյան նավատորմի ներկայությունը Սեւաստոպոլ քաղաքում։