Քոչարյանը՝ վերևի հարկում, ոստիկանները՝ Yerevan.today-ում

Քոչարյանը՝ վերևի հարկում, ոստիկանները՝ Yerevan.today-ում
Արդեն մոտ 3 ժամ է, ինչ շարունակվում է խուզարկությունը Yerevan Today-ում։



**Hraparak.am**-ը տեղեկացավ, որ խմբագրությունում կա մոտ 15 համակարգիչ և այս պահին Վեցերորդ վարչության աշխատակիցները խուզարկում են համակարգիչներ այն հույսով՝ կհայտնաբերեն գաղտնալսման ձայնագրության բնօրինակը։



Տեղեկացանք նաև, որ վաղ առավոտյան խուզարկություն են իրականացրել նաև yerevan.today կայքի սեփականատիրոջ՝ Վարդան Հովնանյանի բնակարանում և, նախնական տեղեկություններով, որևէ արտառոց բան չեն հայտնաբերել։ Այս պահին շենքում՝ մեկ հարկ վերև գտնվող իր գրասենյակում է գտնվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում անվան հետ է կապվում այս լրատվական կայքը։



Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև նրանից, սակայն մեզ ասացին, որ Քոչարյանը հանդիպման է այս պահին, իսկ նրա գրասենյակի զեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ գրասենյակում չէր:



Մանրամասներն ավելի ուշ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**