Հայտնի է, թե ինչու է էվակուացվել Սանսպոտի աստղադիտարանը

Հայտնի է, թե ինչու է էվակուացվել Սանսպոտի աստղադիտարանը
ԱՄՆ-ում ԱՄՆ իշխանությունները թույլատրել են ԱՄՆ Նյու-Մեքսիկո նահանգի Սանսպոտ քաղաքում գործող արեւային աստղադիտարանին վերսկսել իր գործունեությունը։ Այս մասին հայտնում է **CNN**-ը։ Հիշեցնենք, որ աստղադիտարանի գործունեությունը դադարեցվել էր մոտ մեկ շաբաթ առաջ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի միջնորդությամբ։ Ողջ շաբաթվա ընթացքում աստղադիտարանի տարածքը հսկվում էր նույնիսկ ուղղաթիռներով։



Կատարվածի առնչությամբ պարզաբանում է ներկայացրել Աստղագիտական հետազոտություններ կատարող համալսարանների ընկերակցությունը, ըստ որի, տեղի է ունեցել որոշակի հանցավոր գործունեություն, որի հետաքննության համար ընկերակցությունը դիմել է ՀԴԲ-ին։



Հաշվի առնելով, որ կասկածյալը կարող էր վտանգ ներկայացնել ինչպես աստղադիտարանի, այնպես էլ տեղի բնակիչների համար, որոշում է կայացվել որոշակի գաղտնիացված պայմաններում անհրաժեշտ գործողությունները կատարել, իսկ այդ ընթացքում աստղադիտարանի գործունեությունը դադարեցնել։