Եկեք գարեջուր խմելու

Եկեք գարեջուր խմելու
Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով գարեջրի սիրահարներին Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-23:00, հրավիրում է Կարապի լճին հարակից տարածք՝ մասնակցելու «մայրաքաղաքի ամենասիրված և սպասված Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին»:



Խոստանում են՝ երևանյան մթնոլորտ ու շատ բարձր տրամադրություն, գարեջրային հրավառություն, հետաքրքիր մրցույթներ, հայկական գարեջրի պատրաստման լավագույն ավանդույթներ, գարեջրի շուկայի լավագույն արտադրողներ, «այս ամենը մեկ վայրում՝ Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին»: