Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում
_**Հանրապետության տարածքում`**_



Օգոստոսի 8-ին` երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում,  9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։



Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:



Օդի ջերմաստիճանը 9-ին կնվազի 2-3, 11-ին` ևս 3-5 աստիճանով:



_**Երևան քաղաքում`**_



Օգոստոսի 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: