Telegram-ը դառնում է սուպերհավելված 

Telegram-ը դառնում է սուպերհավելված 

Telegram-ը, որի ակտիվում ամսական ոչ պակաս, քան 800 միլիոն ակտիվ օգտատեր կա ամբողջ աշխարհում, աստիճանաբար մոտենում է էկոհամակարգի ռազմավարությանը, որով հիշեցնում է չինական WeChat սուպերհավելվածին, որն ի սկզբանե սովորական մեսենջեր էր։ Այդ ռազմավարության որոշ բաղադրիչներ կօգնեն հավելվածին կյանքի կոչել TON բլոք-չեյն հարթակն ու Tencent ամպային ենթակառուցվածքը։ Այս մասին գրում է 3dnews.ru-ն։

Telegram-ին արդեն իսկ աջակցում են մինի հավելվածներ կողմնակից մշակումների համար, որոնք հիմնված են JavaScript-ի վրա եւ կարող են լիարժեք կայքի փոխարինել։ Դա իրականացվում է ընկերության գործընկերների միջոցով, մասնավորապես՝ The Open Network (TON) Foundation-ի, որն էլ իր հերթին հայտարարել է, որ համագործակցում է Tencent Cloud-ի հետ։

Մասնագետները արձանագրում են, որ չինական տեխնոլոգիական ոլորտում զարգացման տեմպերի դանդաղումը ստիպում է տեղական խաղացողներին ավելացնել իրենց ներկայությունն արտասահմանյան հարթակներում։ Մասնագետները նաեւ նշում են, որ ապակենտրոնացված վճարումային համակարգն ու մինի հավելվածները կօգնեն Telegram-ին ավելի շատ հաճախորդներ ունենալ։