ԱԺ երեք պատգամավոր դեմ է, որ Մանվել Գրիգորյանը զրկվի անձեռնմխելիությունից

ԱԺ երեք պատգամավոր դեմ է, որ Մանվել Գրիգորյանը զրկվի անձեռնմխելիությունից
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ փակ-գաղտնի քվեարկությունը։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը քվեարկությւոնցի հետո հայտարարարեց, որ 104 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, որոնցից միայն մեկի քվեաթերթիկն է համարվել անվավեր։



Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականցնելուն կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ երեք։ Որոշումն ընդունվել է։ Այսինքն՝ Ազգային ժողվում կա առնվազն երեք պատգամավոր, որոնք դեմ են, որ Մանվել Գրիգորյանը զրկվի անձեռնմխելիությունից, և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**