Մակեդոնիայում ցույցերը շարունակվում են

Մակեդոնիայում ցույցերը շարունակվում են
Ինչպես հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը, արդեն երկրորդ օրն է` Մակեդոնիայում շարունակվում են բողոքի ցույցերը` կապված այդ երկրի անվանափոխության համաձայնագրի ստորագրման հետ։



Հիշեցնենք, որ Հունաստանն ու Մակեդոնիան ստորագրել են համաձայնագիր, որով հետայսու Մակեդոնիա պետությունը կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, իսկ Հունաստանն էլ այլեւս չի խոչընդոտի, որպեսզի նախկին հարավսլավական այս հանրապետությունը եւս անդամակցի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին։ Սկոպյեի կենտրոնում հավաքված ժողովուրդը ծածանել է ազգային դրոշը, վանկարկել «Մակեդոնիա» և պահանջել վարչապետ Զորան Զաևի հրաժարականը:



Ցուցարարները նաև վանկարկում էին նախագահ Գյորգե Իվանովի անունը, ով[ խոստացել էր](https://www.azatutyun.am/a/29289764.html) վետո դնել համաձայնագրի վրա, եթե խորհրդարանը վավերացնի այն: Ձերբակալությունների մասին տեղեկություն առայժմ չկա: Նախորդ օրը ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ բախումների հետևանքով 7 ոստիկան և 2 քաղաքացիական անձ վնասվածքներ են ստացել: