Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խումբը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խումբը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խումբը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ միջանցքը տարածաշրջանի տեղական բնակչության համար ապրանքների մատակարարման համար կարևոր ճանապարհ է։ 
Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների, էլեկտրաէներգիայի ու գազի պակասի պայմաններում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է սրվում։ 
Բացի այդ, մարդիկ կենսականորեն կարևոր պարագաների, այդ թվում՝ դեղերի և բժշկական օգնության, սննդի և վառելիքի կարիք ունեն: 

Շրջափակումը շարունակում է վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խաղաղ գործընթացի վրա։

«Մենք հաստատապես հավատում ենք, որ հումանիտար խնդիրների լուծումը, տեղաշարժի ազատությունը և միջանցքի անվտանգությունը կարևոր են առաջընթաց ապահովելու համար։ Կոչ ենք անում շահագրգիռ կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ աջակցելու տարածաշրջանում կայունության և զարգացման ապահովմանը», - ասված է խորհրդարանական խմբի հաղորդագրությունում։