Գվատեմալայում հրաբխի ժայթքումից զոհվածների թիվը հասել է 109-ի

Գվատեմալայում հրաբխի ժայթքումից զոհվածների թիվը հասել է 109-ի
Գվատեմալայում ժայթքած Ֆուեգո հրաբխի հետեւանքով զոհերի թիվը արդեն հասել է 109-ի։ Եվս 192-ը համարվում են անհետ կորած։ Վիրավորների թիվը հատել է 300-ի սահմանը։ Մի քանի քաղաքներում շարունակվում է պահպանվել վտանգավորության կարմիր աստիճանը։



Ինչպես փոխանցում է ВВС-ն, երկրի մի շարք շրջաններում բնակության համընդհանուր հրատապ տարհանում է իրականացվել։ Նշենք, որ սա վերջին 40 տարում Ֆուեգոյի ամենահզոր ժայթումն էր։ Նախորդ ժայթքումը տեղի էր ունեցել այս տարվա հունվարին։