Թաղապետն իր գրպանից 2000 դոլար է տվել

Թաղապետն իր գրպանից 2000 դոլար է տվել
Վերջին օրերին մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևները բավականին մեծ ավերածություրններ հասցրին քաղաքին՝ վնասներ պատճառելով քաղաքացիներին։ Դրանցից մեկը մայիսի 26-ին Հարավարևմտյան թաղամասի Զորավար Անդրանիկի 152 շենքի բակում տեղի ունեցած փլուզումն էր։ Հորդառատ անձրևի հետևանքով փլուզվել էր ճամփեզրի՝ մոտ 2 մետր բարձրությամբ պատը և ընկել անմիջապես դրա տակ կայանած Nissan Tiida ավտոմեքենայի վրա։ մեքենան ամբողջությամբ ջախջախվել էր և պիտանի չէր օգտագործման։



Այսօր մի առիթով այցելել էինք այդ բակ ու նկատեցինք թե՛ փլուզված պատը, թե՛ դրանից տուժած ավտոմեքենան։ Փլուզման հետևանքները դեռ վերացած չէին, իսկ մեքենան էլ արդեն քանդում էին։ Երբ հետաքրքրվեցինք տիրոջից, թե արդյոք փոխհատուցում տրվե՞լ է կամ դիմե՞լ է այդ հարցով որևէ մեկին, մեքենայի՝ Ռոման անունով վարորդն ասաց, որ դիմել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝ թաղապետարան, որ փոխհատուցեն։



Թաղապետարանը՝ չէ, բայց թաղապետ Արտակ Ալեքսանյանն իր գրպանից 2000 դոլար է տրամադրել՝ որպես փոխհատուցում, հիմա էլ մեքենան քանդում են, որ ծախեն, մնացած գումարն էլ դրանով կոմպենսացնեն, քանզի նշված մեքենաների շուկայական գինն այսօր 3-3.5 հազար դոլար է։  



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**