Մունդիալի խաղերի ժամանակ կարգելվի խորոված պատրաստելը

Մունդիալի խաղերի ժամանակ կարգելվի խորոված պատրաստելը
Այս տարի Ռուսաստանում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ կարգելվի խորովածի պատրաստումը: Նման որոշում է կայացրել ՌԴ արտակարգ իրավիճակների հաղթահարման կառավարական հանձնաժողովը:



Ինչպես հայտնում է Известия-ն, այս որոշումը պայմանավորված է հավելյալ հակահրդեհային անվտանգությունը Ռուսաստանի ռեգիոններում ապահովելու համար: Կարգելվի նաեւ չոր խոտի սանիտարական այրումը դաշտերում եւ խարույկների պատրաստումը: