ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունը առաջնահերթություն է․ Տոկաև

ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունը առաջնահերթություն է․ Տոկաև

Ղազախստանի համար առաջնահերթություն է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանրապետության ղեկավարի պաշտոնի երդմնակալության արարողության ժամանակ։

«Արտաքին քաղաքականության մեջ Ղազախստանի առաջնահերթությունը մնում է ռազմավարական գործընկերությունը իր հարևանների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ»,- ասել է Տոկաևը։

Միաժամանակ վերընտրված նախագահը նշել է, որ Ղազախստանը ջանքեր կգործադրի ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրամիության, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի հետ համագործակցությունը զարգացնելու համար։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Տոկաևը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։