Պատերազմում կորցրել է մի ոտքն ու ձեռքը, ո՞նց սպանեցիք նրան․․․

Պատերազմում կորցրել է մի ոտքն ու ձեռքը, ո՞նց սպանեցիք նրան․․․
Սարսափելին որն է․ մենք ծայրահեղական ենք․ սիրելուց այնպե՜ս ենք սիրում, որ նրա հոմանիշը դառնում է մահը։ Ատելուց այնպես  ենք ատում, որ, որ հոմանիշն էլի մահն է։ Ոգևորվելուց այնպես ենք ոգևորվում, որ չենք մտածում՝ այն ինչ ձեռք ենք բերել, պահել, փայփայել, զորացնել։



Ականատես եմ եղել, թե ո՜նց էր ժողովուրդը սիրում Կարեն Դեմիրճյանին և ինչպես նրան ճանապարհեցին՝ դավաճանի խարանով։ Լևոն Տեր- Պետրոսյանին․ համազգային ի՜նչ ոգևորություն, որպիսին ես երբեք չեմ տեսել։ Ինչպե՜ս ճանապարհեցինք։ Խոսում եմ ժողովրդի կողմից սիրվածների մասին, որովհետև մեր սիրով սպանում ենք նրան, ում կարգում ենք։



Հիմա էլ խոսում ենք համընդհանուր սիրո մասին, ու ես ակամայից վախ եմ զգում այդ սիրուց, որովհետև մեր սերը դաժան է, շա՜տ դաժան։ Զգացմունքային դաշտից չենք բարձրանում։



Զգացմունքային դաշտու՞մ չէր Էջմիածնի երեկվա սպանությունը։ Սպանվել է հայ։ Չեմ ուզում նույնիսկ ասել, որ սպանվել է  ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահը։ Մարդ, ով Արցախյան և Քառօրյա պատերազմի մասնակից է, առաջին կարգի հաշմանդամ, խնամքին ուներ 2 դուստր։



Ի՜նչ եք անում․․․



Բացում եմ Արմենի ֆեյսբուքյան էջը և կարդում․



[**Grachya Nersisyan**](https://www.facebook.com/grachya.nersisyan.7?hc_ref=ARSJ8sbepCgmQSqG1XqJ3538EMUqNmnCuRnISxFIIQd4Bn7n2u5ICMCBQtIlG0gpemM&fref=nf)**‎  ·**



**

**Թանկագին եղբայր , մարտական ընկեր, խոր ցավով եմ գրում այս տողերը .

Աստված լուսավորի հոգիդ!



[**Diana Akunts**](https://www.facebook.com/akunts.diana?hc_ref=ARRRHwz6TYeik_nfxji1W3uTH1QEQDyyJN01t65XxCK-Hun9lPnP6DFMRpqQYP8vXQM&fref=nf)**‎  **





Իմ Սիրելի ԸՆԿԵՐ Հովհաննիսյան ջան, Մեծատառով մարդ, ափսոս ,

Աստծո փեշերում խաղաղվեք...



** **



** **[**Srbuhi Beglaryan-Sargsyan**](https://www.facebook.com/srbuhi.beglaryan?hc_ref=ARSfdURSqB3H7YI-PCJnu7NfgMQKqO1vw7NDVH6Y8b1wDJVCU1Q1JAR1jObTW4RklxE)** **



Որքան ցավալի է; երբ դեռ երեկ ինձ ասացիք. Աղջիկս սահմանին լարված է իրավիճակը, եթե պետք լինի էլի կգնամ։ Ասացի բա՞ ձեր լուսավոր աղջիկնե՞րը, ձեր մի թևն ու ոտքը արդեն կորցրել եք։ Ինձ ասացիք, որ հպարտանում եք դրանով` ոչ թե ամաչում։

Այսօր ես ամաչում եմ; որ մեզ թշնամուց պաշտպանողին իր հայրենակիցն է սպանել։ Աստված հոգիդ լուսավորի։



․․․ Իսկ վերջին անգամ շնորհավորել են նրա ծնունդը․



**Sona Sargsyan**



Շնորհավոր ծնունդդ իմ ամենա․․․ ամենա ուժեղ ախպեր ջան։ Միշտ առողջ ու իմ գլխից անպակաս Արմեն ջան



Հնարավոր չէ կարդալ բոլոր գրառումները։



Հիշեցնենք, որ Էջմիածնում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին: Մասնավորապես՝ վեճ է տեղի ունեցել Մանվել Գրիգորյանի կողմնակիցների և Էջմիածնում որոշակի ազդեցություն ունցող այլ խմբավորումների միջև: Սկիզբ առած խժդժություններն ավարտվել են սպանությամբ: Կրծքավանդակի շրջանում հասցված վնասվածքների հետևանքով հիվանդանոցում մահացել է 46-ամյա Նվեր Հովհաննսիյանը:  



ՀԳ Նորից եմ կրկնում․ ես վախենում մեր սիրուց էլ, ատելությունից էլ․․․



Հասմիկ Բաբաջանյան