Հայաստանի` հեղինակություն չվայելող նախագահն ինքն իրեն վարչապետ է դարձրել. The Economist

Հայաստանի` հեղինակություն չվայելող նախագահն ինքն իրեն վարչապետ է դարձրել. The Economist
Բրիտանական The Economist հանդեսը գրում է, որ Հայաստանի՝ հեղինակություն չվայելող նախագահն ինքն իրեն վարչապետ է դարձրել: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին եւ վարչապետ դառնալու փաստին՝ բրիտանական այս հեղինակավոր հանդեսի վերլուծաբանները հենց այսպիսի եզրակացության են եկել:



Հրապարակման մեջ նշվում է, որ այն տասը տարիները, որ իշխանության ղեկին է եղել նա, հպարտանալու արժանի քիչ գործեր է արել: Իսկ ավելի կոնկրետ, իրականությունն այն է, որ տնտեսությունը կախված է Ռուսաստանից իրականացվող դրամական փոխանցումներից գրեթե 20%-ով, տասը՝ հայաստանցուց։ Ներդրողները չեն գալիս Հայաստան, քանի որ երկրի ներսում սարսափելի չափերի է հասնում կոռուպցիան, իսկ օլիգարխները, որոնց շարքում հենց նաեւ Սարգսյանն է, վերահսկում են արդյունաբերության հիմնական ճյուղերը:



Հոդվածում հիշատակվում է, որ դեռ 2014-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի ընտրվի վարչապետ սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք տեղի ունեցան 2015-ի դեկտեմբերին, սակայն հայաստանյան հասարակությունը հասկացավ, որ այդ փոփոխությունները հենց նրա համար էին, որ ինքը մնար իշխանության ղեկին: The Economist-ը նաեւ ֆիքսել է, որ նախագահական ուղղակի ընտրությունների վերացումը հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին նախագահ նշանակել որեւէ մեկին իր շրջապատից: