«Փեթակ»-ի աշխատակիցները պատանդ են մնացել ներսում. «Սուջուխ առ, մերժիր Սերժին» (տեսանյութ)

«Փեթակ»-ի աշխատակիցները պատանդ են մնացել ներսում. «Սուջուխ առ, մերժիր Սերժին» (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ երթով շարժվեց «Փեթակ» առեւտրի կենտրոն, սակայն ոստիկանները փակել էին մուտքը։Փաշինյանը եւ մի քանի հոգի անցան դարպասների վրայով։ Նրանք ցանկացան մտնել առեւտրի կենտրոն, սակայն դռները փակվեցին եւ հանդիպեցին ոստիկանների բռնի դիմադրությանը։



Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացեն իր ճանապարհը, քանի որ ինքը պետք է վրան գնի։ Առեւտրի կենտրոնի բոլոր մուտքերը շրջափակված է ոստիկանների կողմից։



Նշենք նաև, որ այս պահին ցուցարարները միահամուռ վանկարկում են «սուջուխ», քանի որ ցանկանում են ներս մտնել և իրենց համար սուջուխ գնել։