ԱՄՆ-ը կոչ է անում Լեհաստանին աջակցել Հոլոքոսթի վերապրածների կամ զոհերի գույքի փոխհատուցման օրենքը

ԱՄՆ-ը կոչ է անում Լեհաստանին աջակցել Հոլոքոսթի վերապրածների կամ զոհերի գույքի փոխհատուցման օրենքը
ԱՄՆ հիսունինը սենատորներ կոչ են արել Լեհաստանին աջակցել ռեստիտուցիայի մասին օրենքը, որը հնարավորություն է տալիս Հոլոքոսթի զոհերին կամ նրանց իրավահաջորդներին ստանալ փոխհատուցում այն գույքի հանդեպ, որը խլվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին, իսկ հետո այգայնացվել է կոմունիստական իշխանությունների կողմից: Այս մասին հայտնում է svoboda.org-ը:



Ամերիկացի սենատորների համար մտահոգիչ է այն, որ փոխհատուցում ստանալու համար օրենքը նախատեսում է սահմանափակումներ` հայտարարություն տալու իրավունքը վերապահելով միայն Հոլոքոսթը վերապրածին/զոհին կամ նրա կնոջը/ամուսնուն կամ նրանց զավակներին եւ թոռներին: Սենատորները կարծում են, որ նման սահմանափակումները կարող են բացասաբար անդրադառնալ վերապրածների եւ նրանց ժառանգների գույքային փոխհատուցման իրավունքի պաշտպանվածության վրա:



ԱՄՆ սենատորները իրենց նամակն հասցեագրելեն Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկուն: Նամակի հեղինակներն են` Թեմմի Բոլդուինը եւ Մարկո Ռուբիոն: Միջազգային հրեական կազմակերպությունները ողջունել են ամերիկացի սենատորների նախաձեռնությունը: