Ովքե՞ր կմասնակցեն «Երկիր ծիրանիի» տարեդարձին

Ովքե՞ր կմասնակցեն «Երկիր ծիրանիի» տարեդարձին
Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր ծիրանի» կուսակցությունը մարտի 15-ին կնշի կուսակցության հիմնադրման մեկամյա տարեդարձը։ Միջոցառմանը ուղերձով հանդես կգա կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ ԵԾ մեկամյակը նշելու են «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի կարմիր դահլիճում։ Հրավիրել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, հանրային լայն շրջանակների և իրենց կուսակցության անդամներին։



**Hraparak.am**-ի հարցին՝ քաղաքական ուժեր լինելո՞ւ են, Զարուհի Փոստանջյանն ասաց․ «Քաղաքական ուժերի համար, իհարկե, բաց է, ովքեր որ կցանկանան գալ, կարող են, բայց հատուկ հրավերներ չենք ուղարկել որևէ կուսակցության»։ Նա նաև նշեց, որ ընդամենը տոնական միոջցառում է լինելու, որտեղ կհնչի իր ուղերձը, իսկ համագումար, վարչության կազմի փոփոխություն չի սպասվում։