Ռուսաստանի ապագայի երեք ճանապարհները. II
Ռուսաստանի ապագայի հետ կապված կոսմետիկ փոփոխությունների, Մեծ Եվրոպայի սցենարներից բացի գոյություն ունի նաեւ երրորդ սցենարը: Այս մոտեցման գաղափարախոսները կարծում են, որ ռուսական քաղաքակրթությունը հանդիսանում է առանձնահատուկ, ոչ-եվրոպական քաղաքակրթություն, հիմնված ավանդական արժեքների վրա:
Հիմնականը դրանցից, եթե մարդու կարիքների մասին դեմագոգիան մի կողմ քցենք, պետականակենտրոնությունն է: Հենց պետությունը կամ պետականությունն է, որ հանդես է գալիս որպես նվիրական էություն մարդու համար եւ մարդը այդպիսով պարտավորվածություն ունի ծառայելու նրան: Օրինակ ՌԴ ՍԴ ներկայիս նախագահ Վալերի Զորկինը կառավարական «Ռոսիյսկայա գազետաում» գրում է, որ իր բոլոր բացասական կողմերով հանդերձ ճորտատիրությունն է, որ ապահովել է ազգի ներքին միասնականությունն ու համախմբվածությունը, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Ռուսաստանը հայտարարել է պետություն-քաղաքակրթություն:
Այս ամենի հետեւում նույն գաղափարն է` ով քննադատում է պետությանը կամ պետությունը խորհրդանշող դեմքերին, հանդիսանում է Ռուսաստանի թշնամի: Այս ոչ խորամանկ, սակայն շատ արդյունավետ գործող գաղափարով էլ հիմնավորվում է գործող իշխանության անփոխարինելիությունը: Այս գաղափարախոսությունը հիմնականում արդեն կյանքի է կոչվել Ռուսաստանում ներկայիս ավտորիտար ռեժիմի կայացման ընթացքում: Ինչպես եւ սպասելի էր, այս ամենը բերեց տնտեսական ճգնաժամի եւ այն տիպի արտաքին քաղաքականությանը, որը կա այժմ եւ որը բերեց իր հերթին Ռուսաստանի դեմ սանկցիաների եւ միջազգային հարաբերությունների սրացման:
Այսպիսով, այստեղ արդեն ընտրության երեք հնարավորություն կա` կոսմետիկ փոփոխություններ, Մեծ Եվրոպա եւ առանձնահատուկ ոչ-եվրոպական ուղի: Ըստ ամենայնի Պուտինը, ըստ մարտիմեկյան ուղերձի պարունակած մեսիջների՝ ընտրելու է կոսմետիկ փոփոխությունները, զուգորդված պետություն քաղաքակրթության գաղափարախոսությամբ, այն տարբերությամբ, որ էժան փողերի մասին դրույթը կհանվի, քանի որ փող չկա: Մեծ Եվրոպայի մոտեցումից կվերցվի միայն բառապաշարն ու հռետորաբանությունը:
**Եվգենի Գոնտմահեր**
ipg-journal.io

Կարծիքներ