Կառավարությունը որոշեց 626 միլիոն դրամով վաճառել «Նաիրիտ-2»-ի շենքը

Կառավարությունը որոշեց 626 միլիոն դրամով վաճառել «Նաիրիտ-2»-ի շենքը
Կառավարության այսօրվա նիստում էներգետիկ ենթակառուցվածնքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանը ներկայացրեց մի որոշման նախագիծ, որով «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի շենքը պետք է վաճառվի «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊԸ-ին։



Շենքն իր 10 հեկտար տարածքով գնահատվել է 626 միլիոն դրամ։ Ղահրամանյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, ասաց, որ գնորդը երաշխավորում է բոլոր արտադրական և այլ կարողությունները համապատասխանեցնել շրջակա միջավայրի պաշտպանության և աշխատանքի կազմակերպման, անվտանգության միջազգային չափանիշներին:



«Գնորդը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել այդ կարողությունների ստեղծման համար մոտակա 7-10 տարիների ընթացքում ներդնել 7,5 մլրդ դրամ և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ»,-ասաց փոխնախարարը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**